ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ նիստում հիմնական դերակատարները պետք է ամրագրեին՝ Արցախի հարցը ռազմական լուծում չունի

ՄԱԿ-ի ԱԽ նիստում հիմնական դերակատարները պետք է ամրագրեին՝ Արցախի հարցը ռազմական լուծում չունի

ԱԺ «Պաատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

 
 

ՄԱԿ-ի ԱԽ նիստի հիմնական անպտուղ քննարկումները ծավալվեցին Արցախի հումանիտար վիճակի ու կոմունիկացիաների շուրջ, սակայն միջազգային հիմնական դերակատարների առաջին խնդիրը պետք է դառնար կոշտ ամրագրումը, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի:

Ադրբեջանը չի թաքցնում, որ Հայաստանի ու Արցախի հետ ունեցած խնդիրներում առաջնորդվում է այն մոտեցմամբ, որ միջազգային տեսանկյունից գերիշխող է ուժի դերը, և սրանով իրեն իրավունք է վերապահում, ըստ անհրաժեշտության, ռազմական գործողություններ ծավալել:

Ադրբեջանական հնարավոր ագրեսիան, որը կարող է դրսևորվել մարտական գործողությունների տեսքով, միջազգային որևէ դերակատարի կողմից չի կանխվում:

Այս պահին ոչ միայն լռություն է Արցախի դեմ իրականացվող տոտալ շրջափակման առումով, այլ նրանով, որ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով սպառնում է ուժ կիրառել, սակայն մեր տարածաշրջանում ներկայացված որևէ դերակատարի կողմից լուրջ հակազդեցություն չկա:

Այս համատեքստում ՀՀ իշխանության հնարավոր արձագանքին չեմ անդրադառնում, որովհետև Արցախի հարցը սրանց վաղուց չի հետաքրքրում, իսկ ՀՀ-ի մասով, երբ ամեն անգամ իշխանությունը խոսում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին, որպես կանոն, դրանից հետո Հայաստանի և´ տարածքային ամբողջականությունն է խախտվում, և´ ինքնիշխանությունը:

  • Կիսվել: