շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հրանտ Այվազյանին

«Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հրանտ Այվազյանին

Դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է Հրանտ Այվազյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԼՀԿ-ական Արմեն Եղիազարյանը, որը նույնպես ընդգրկված է ընտրական ցուցակում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը թիվ 6 քվեաթերթիկն է:

Դեկտեմբերի 5-ին Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքները միավորվելու են Վանաձոր համայնքի հետ և տեղի են ունենալու խոշորացված Վանաձոր համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ:

Վանաձորի ՏԻՄ ընտրությունների համար առաջադրվել է տասը քաղաքական ուժ՝ «Լուսավոր Հայաստան», «Հայրենիք», «Ալյանս», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի աշխատավորական, Հայաստանի կոմւոնիստական կուսակցություններն ու «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։

  • Կիսվել: