«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրը կայցելի Գեղարքունիքի մարզ
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Հայաստանի ազգային ժողովի նախընտրական պայքարի շրջանակներում քարոզարշավ անցկացնելու նպատակով այցելություն կկատարի Գեղարքունիքի մարզ։
Ինչպես նշված է կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները քարոզարշավ կանցկացնեն մասնավորապես Վարդենիս, Մարտունի, Գավառ և Սևան քաղաքներում։
Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։
Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։
Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։


