շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լճաշեն համայնքի արոտներն ու հողերը 48 մլն եվրոյով կառավարությունը օտարեց մասնավորի

Լճաշեն համայնքի արոտներն ու հողերը 48 մլն եվրոյով կառավարությունը օտարեց մասնավորի

Կառավարությունը համաձայնություն տվեց 48 մլն եվրո ծավալով խոշոր ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով Սևան համայնքում 51.41468 հա համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքով Էդուարդ Օհանյանին օտարելուն:

Ստեղծվելու է 400-450 նոր աշխատատեղ։

Նախատեսվում է կառուցել խոշոր արդյունաբերական ջերմոցային համալիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ներդրումային ծրագրերի բնականոն ընթացքը որևէ կերպ չպետք է խոչընդոտվի:

«Սա կարևոր է նաև կառավարության համար, որովհետև մենք շատ ամբիցիոզ, շատ հավակնոտ տնտեսական աճի ցուցանիշներ ենք մեր առաջ դրել, իսկ այդ տնտեսական աճի հիմնական մասը մասնավոր հատվածն է ապահովում», - ասաց նա:

Վարչապետը նշեց, թե բյուրոկրատական արհեստական քաշքշուկներից, հնարավոր կոռուպցիոն խոչընդոտներից պետք է ազատել մարդկանց:

  • Կիսվել: