հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Լռեք և լսեք». ինչպես են ԲՀԿ-ական պատգամավորները ընդհատում Հայկ Կոնջորյանի ելույթը

«Լռեք և լսեք». ինչպես են ԲՀԿ-ական պատգամավորները ընդհատում Հայկ Կոնջորյանի ելույթը

Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք անփորձ ենք մի շարք բաներում եւ դա միայն լավ է: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ, դիմելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Պարոն Մելքումյան, ես ձեզ շատ հարգում եմ, բայց եկեք այլեւս հղումներ չանենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տարիքին, անցած ճանապարհին կամ դրա բացակայությանը, անփորձությանը: Մենք անփորձ ենք մի շարք արատավոր բաներում: Մենք չունենք ընտրակեղծարարության փորձ, չունենք մարդկանց ահաբեկելու փորձ, չունենք մոնոպոլիաների եւ կոռուպցիաների փորձ եւ դա հիանալի է: Մեր էներգիան մի քանի անգամ ձերնից շատ է՝ չհաշված մեր թվաքանակը»,- ավելացրեց Կոնջորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

  • Կիսվել: