Լևոն Քոչարյանը կոչով դիմել է ԱԱԾ-ին․ նա բացահայտում է պահանջում
Երեկ համացանցում հայտնվել է այս օգտատիրոջ գրառումը, որը լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում, գրում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նա հրապարակել է օգտատիրոջ գրառման լուսանկարը և դիմել ԱԱԾ-ին՝ կոչ անելով բացահայտնել «օգտատիրոջն ու նրա քաղաքական կապերը»։
«Երեկ համացանցում հայտնվել է այս օգտատիրոջ գրառումը, որը լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Նմամ գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է, որն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը: Կոչ եմ անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը, նույն ջանասիրությամբ և արագությամբ, ինչպես դա արվել է նախորդ դեպքերում: Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման:
Նման գրառում տարածողները կամա, թե ակամա սերմանում են ներազգային ատելություն` իրականացնելով մեր թշնամու ծրագիրը»,- մասնավորապես, գրել է նա