երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլ լուծում չունի, քան խաղաղ կարգավորումն է. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլ լուծում չունի, քան խաղաղ կարգավորումն է. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել  Հայաստանին և Ադրբեջանին՝ համապատասխան առաջարկ ստանալու դեպքում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Tass.ru-ի հետ զրույցում․ «Ինչպես գիտեք, բոլոր առարջակությունները դիտարկվելու են՝ որ կողմի մասին էլ, որ մենք խոսելիս լինենք։ Սա նորմալ դիվանագիտական փորձ է։ Մենք այս շփման ձևաչափը պահում են բոլոր կողմերի հետ»։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանն այս հակամարտության սրման առաջին իսկ րոպեներից կապ է պահել բոլոր կողմերի հետ՝ այդ թվում այն կողմերի, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են․«Արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի  օգնենք կողմերին կարգավորել այս իրավիճակը՝ վերադարձնելով այն խաղաղ հուն և հանգցելով այս կրակը։ Մեզ համար թե Ադրբեջանը, թե Հայաստանը հատուկ պետություններ են, որոնց մեզ հետ կապում են ոչ միայն պատմական կապերը։ Դա կենդանի կապ է, որը չի ընդհատվում, այն գնում է ընկերների, շփումների, մշակույթի, բիզնեսի, ֆինանսների, մարդասիրական կապերի, մարդկային հարաբերությունների միջով։ Մեր ազգերն այնքան են կապված սերտ կապերով, որ այս ցավը հավասար կերպով արտացոլվում է նաև ռուսների սրտերում՝ ոչ միայն սփյուռքի մասին է խոսքը, այլ նաև այն մարդկանց, ովքեր չունեն հայ կամ ադրբեջանական արմատներ»։

  • Կիսվել: