Լավրովը Մոսկվայում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարարի հետ․ Զախարովա
Մարտի 20-ին ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման, փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում։
Քննարկման հիմնական թեմաները կլինեն տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ իրավիճակի կարգավորումը Լաչինի միջանցքում և ընդհանրապես ԼՂ-ում, ինչպես նաև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրականացումը։ Ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կօգնի բարելավել Երևանի հետ երկխոսության որակը, ինչպես նաև աշխատել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ», - ասել է Զախարովան։