չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լավրովը և Գրանդին քննարկել են փախստականների վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղ

Լավրովը և Գրանդին քննարկել են փախստականների վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին քննարկել են փախստականների վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ կողմերը քննարկել են փախստականների եւ ժամանակավոր տեղահանված անձանց՝ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ վերադառնալու հարցը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի մասին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարության համաձայն:

 

 

 

  • Կիսվել: