կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Լավ եղեք, պինդ եղեք, անպայման հաղթելու ենք, ժողովուրդ ջան․ Վանեցյան

Լավ եղեք, պինդ եղեք, անպայման հաղթելու ենք, ժողովուրդ ջան․ Վանեցյան

Չենք հանձնվում, պայքարելու ենք մինչև վերջ։ Այս մասին այսօր երթի ավարտից հետո հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ես չեմ հասկանում՝ ի՞նչ են ուզում անել, վախեցնե՞լ մեզ, չեն կարողանալու։ Ուզո՞ւմ են ինքնահաստատվել, դա էլ է դժվար,  շատ ժամանակ չի մնացել։ Եկեք ծափահարենք բոլոր այն մարդկանց, որոնք ոտքի են կանգնել, պայքարում են ու կոչ անենք միանալ մեզ»,-ասաց նա՝ վանկարկելով «Հայաստա՛ն, ոտքի՛», «Արցա՛խ, ոտքի՛», «հա՛յ ազգ, ոտքի՛»։

Վանեցյանն ասաց՝ ամեն ինչ լավ է լինելու, այսօր ժամը 19։00-ին կհանդիպեն Ֆրանսիայի հրապարակում։

«Պայքարը շարունակվում է, հոգնել չկա։ Լավ եղեք, պինդ եղեք։ Անպայման հաղթելու ենք, ժողովուրդ ջան»,-խոսքն ամփոփեց Վանեցյանը։

  • Կիսվել: