չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է զինադադարի համաձայնություններին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է զինադադարի համաձայնություններին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Բաքվում մենք ընդգծել ենք, որ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու երևույթը հակասում է երկու երկրների միջև զինադադարի համաձայնություններին, և եթե Ադրբեջանը որոշ մտահոգություններ ունի կամ պահանջներ ունի հոսքերի թափանցիկության վերաբերյալ, կան մի շարք այլ միջոցներ այդ հարցին մոտենալու համար և ոչ միակողմանի քայլերով: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

«Կայուն խաղաղությունը նաև նշանակում է խաղաղություն, որը հարգում և պաշտպանում է մարդու իրավունքները: Մենք ցանկանում ենք, որ բարի կամքի մարդասիրական քայլերը կարողանան նպաստել բանակցությունների համար ավելի լավ մթնոլորտ ստեղծելուն. լինի դա ռազմագերիների, անհետ կորածների հարցը, թե մի շարք այլ դժվարին թեմաներ, և մենք շարունակում ենք կոչ անել վերականգնել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, բայց նաև համաձայն Միջազգային արդարադատության դատարաի վճռի:

Այդ շրջափակումն արդեն մի քանի ամիս է տևում, և դա ընդունելի չէ, չի համապատասխանում միջազգային իրավունքի հանձնառություններին և, բացի այդ, մարդասիական ճգնաժամի ռիսկ է ստեղծում ԼՂ բնակչության համար»,- ասել է Կոլոննան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: