հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԿԸՀ–ն գրանցել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ընտրական ցուցակները

ԿԸՀ–ն գրանցել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ընտրական ցուցակները

ԿԸՀ-ն այսօր՝ օգոստոսի 18-ին, գրանցել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, դաշինքի կողմից ներկայացված ընտրական ցուցակները։

Դրանք են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները եւ «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։

Նշենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաեւ քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է։

  • Կիսվել: