հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունները՝ Ասատուր Քոչարյանի  («Հայաստան» կուսակցությունների դաշինք) և Աշոտ Եղիազարյանի («Ուժեղ Հայաստան» դաշինք) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ: 
 
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ հանձնաժողովը բավարարել է նույն դաշինքի անդամ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը։
 
Բացի այդ, հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։

  • Կիսվել: