կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Տիգրան Արզաքանցյանի գրանցումը

ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Տիգրան Արզաքանցյանի գրանցումը

ԿԸՀ-ն որոշեց անվավեր ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը:

Որոշումը պայմանավորված է նրանով, որ Արզաքանցյանը չի հանդիսանում վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, հետևապես չունի ընտրվելու իրավունք:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

 

 

  • Կիսվել: