երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Կշարունակվի արդյոք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը. պարզաբանում է Փաշինյանը

Կշարունակվի արդյոք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը. պարզաբանում է Փաշինյանը

Սահմանազատման եւ Սահմանագծմա հանձնաժողովները իրենց աշխատանքի կանոնակարգը կընդունեն, որից հետո համատեղ որոշում  կկայացնեն հերթականության մասին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով այն հարցին, թե որն է լինելու հաջորդ քայլը, արդյոք սահմանազատման գործընթացը շարունակվելու է: 

«Ես չէի ասի, որ այս գործընթացը ավարտված է, որովհետեւք,գիտեք, որ Կրանցի այաս հատվածում սահմանի պահպանությունը իրականացվում է անցումային սխեմայով, մինչեւ հուլիսի 24-ը այս ռեժիմով է պահպանությունը իրականացվելու,  որից հետո այստեղ ենթակառուցվածքային աշխատանքներ կիրականացնենք, եւ որից հետո արդեն լիարժեք սահմանազատման գործընթացը կիրականացվի: Հիմա սահմանապահ զորքերը, նաեւ Պաշտպանության նախարարությունը նաեւ որոշակի հարցեր են բարձրացնում ծառայության փոխգործակցության հետ կապված, այստեղ որոշակի աշխատանք կարծում եմ, դեռ 1-2 ամիս կշարունակվի»,-ասաց նա:

Ճշգրտող հարցին, թե սահմանազատման գործընթացը կշարունկվի արդյոք, Փաշինյանը նորից նշեց,մ որ կանոնակարգը կընդունվի եւ հանձանժողովները համատեղ կորոշեն, թե ինչ հերթականությամբ են դա անում եւ իրենք սզբունքորեն մըտածում են, որ սահմանը պետք է սահմանազատվի:

Փաշինյանը նաեւ նշեց, որ սահմանազատման գործընթացում  հանձնաժողովները Ալմա Աթայի հռչկագիրը որպես բազային սկզբունք ֆիքսել են եւ երկու կողմերի կողմից դա ընդունվել է:

«Այո, խաղաղության պայմանագրի շուրջ որոշ խնդիրներ կան, բայց այդ խնդիրների շուրջ մեր աշխատանքները շարունակվում են եւ պետք է ավելի մանրամսն աշխատանքտարվի հարցը լուծելու»,-ասաց նա` նշելով, որ ամեն դեպքում Բաքվից երկու կողմից հնչել են հայտարարություն, որ նրանք հավատարիմ են Պրահայի գործընթացին:

  • Կիսվել: