շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը

Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակ էր ստեղծվել, բայց այն շատ արագ մարվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ria.ru—ն։

Նա նշել է, որ տեղի ունեցածի մասին քիչ տեղեկություններ կան, ռուսական կողմը վերահսկում է իրավիճակը, «սա լրացուցիչ բեռ է մեր խաղաղապահների համար»:

Պեսկովը պարզաբանել է, որ անհապաղ կապեր են հաստատվել տեղի ունեցածը կարգավորելու համար:

«Սա ամբողջ տեղեկատվությունն է, որը մենք կարող ենք տրամադրել: Իրոք, տագնապալի իրավիճակ կար, բայց այն արագ մարվել է»,-ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: