Կրեմլը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի բանակցությունները կգնահատի պաշտոնական հայտարարությունների հայտնվելուց հետո
Ռուսաստանը կկարողանա գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի բանակցությունների արդյունքները միայն այն բանից հետո, երբ Երևանից պաշտոնական հայտարարություններ հայտնվեն այս հարցի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։