երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Կքննարկվեն 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, տեղահանվածներին բանկային արտոնություններ տրամադրելու հնարավորությունները

Կքննարկվեն 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, տեղահանվածներին բանկային արտոնություններ տրամադրելու հնարավորությունները

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հունվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում 44 օր տևած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկմանը հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենը, մի շարք բանկերի ղեկավարներ:

  • Կիսվել: