կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոստանյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը վերահաստատվել է ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը

Կոստանյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը վերահաստատվել է ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայացիկի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում Հայաստանում գտնվող 105.000-ից ավել բռնի տեղահանվածների իրավիճակին։ Վահան Կոստանյանը ներկայացրել է սոցիալական, տնտեսական, առողջապահական ոլորտներում, ինչպես նաև իրավական դաշտում փասխատականների կարիքները հոգալու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։ Ընդգծվել է, որ արձագանքման հրատապ միջոցներից զատ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության լրացուցիչ աջակցությունը։

Վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը՝ այդ թվում հաշվի առնելով ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: