հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Կոռուպցիա, կոռուպցիա, Սևանի ափերին և Հունաստանի կղզիների, դղյակների ու միլիարդների մասին խոսեք. վարչապետ

Կոռուպցիա, կոռուպցիա, Սևանի ափերին և Հունաստանի կղզիների, դղյակների ու միլիարդների մասին խոսեք. վարչապետ

Որ գյուղ մտնում եմ, ասում են՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինչո՞ւ են ազատության մեջ: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Կոռուպցիա, կոռուպցիա, դուք Սևանի ափերին և Հունաստանի կղզիների, դղյակների ու միլիարդների մասին խոսացեք։ 

Հարյուր հատ մամուլի հրապարակում են անում: Հենա երկուսն էլ պարապ են՝ էն Սերժն էլ ա պարապ, Ռոբերտն էլ: Առավոտից իրիկուն մամուլի հրապարակում է գնում: 

Ես որ լրագրող էի, իրենք երկրի ղեկավար էին իբր, հիմա ես երկրի ղեկավար եմ, իրենք լրագրող են դարձել: Ամեն մեկը 63 հատ ֆեյք է բացել: Հետո էլ ասում են՝ հայերեն չգիտեն: Բա որ հայերեն չգիտեն, ի՞նչ են գրում այդքան»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: