Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Փաշինյանը թվեր է ներկայացրել
Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ որ միայն այս թվերի հետ կապված: Ես Սեւանից եմ աշխատանքի եկել եւ նույնիսկ մեքենայի պատուհանից երեւում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները: Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ այստեղ խնդիրը արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»,-ասաց նա:


