շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոնգրեսական Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելն արգելող 907-րդ բաժնից հրաժարումը

Կոնգրեսական Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելն արգելող 907-րդ բաժնից հրաժարումը

ԱՄՆ կոնգրեսական, Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարություն է հրապարակել, որով դատապարտել է Ջո Բայդենի վարչակազմի որոշումը, որով ԱՄՆ-ը հրաժարվում է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնից, որն արգելում էր ռազմական օգնությունը Ադրբեջանին:

«Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել տարածքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված հարձակումից հետո, որի ընթացքում 2020 թ. ավելի քան 6500 մարդ զոհվել է, 100 հազարից ավելի էթնիկ հայեր տեղահանվել են, անտրամաբանական է ասել, թե ԱՄՆ աջակցությունն ու վերապատրաստումները չեն ազդել Հայաստանի հետ ռազմական հավասարակշռության վրա»,- նշել է Մենենդեսը:

Սենատորը պատրաստակամություն է հայտնել շարունակելու խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կգործի լիակատար թափանցիկությամբ և Կոնգրեսին կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները Բաքվին ցուցաբերվող ցանկացած օգնություն գնահատելու համար:

  • Կիսվել: