երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կողմերը պայմանավորվել են չլուծված հարցերը լուծել առանց նոր բռնությունների․ Շոլցը՝ եռակողմ հանդիպման մասին

Կողմերը պայմանավորվել են չլուծված հարցերը լուծել առանց նոր բռնությունների․ Շոլցը՝ եռակողմ հանդիպման մասին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած Փաշինյան-Օլաֆ Շոլց-Ալիև եռակողմ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոկում Գերմանիայի կանցլերը  ամփոփել է հանդիպումը․

«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։

Ես դա հաստատել եմ երկու երկրների ղեկավարների հետ քննարկումների ժամանակ: Լավ է, որ կողմերը պայմանավորվել են չլուծված հարցերը լուծել առանց նոր բռնությունների»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: