Կողմ չքվեարկեիք օրենքին, որտեղ ասում էիք՝ Սոթքից այն կողմ Ադրբեջան է. վարչապետը՝ Արծվիկ Մինասյանին
2010 թվականին կողմ չքվեարկեիք «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքին, որտեղ ասում էիք, որ Սոթքից այն կողմ Ադրբեջանական Հանրապետություն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և արձագանքելով նրա հարցին:
«Եթե այդպես էր, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանն ասում, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Եթե այդպես էր, ինչու էր ողջ բանակցային գործընթացի մասին փաստաթղթերը սկսում, որ բանակցային գործընթացի նպատակն է Ադրբեջանի յոթ շրջանները Ադրբեջանի հսկողությանը վերադարձնելը: Ինչո՞ւ էր այդպես»,-նշեց Փաշինյանը: