երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին կատարել իրենց պարտավորությունները. Ստանո

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին կատարել իրենց պարտավորությունները. Ստանո

ԵՄ-ն հավատարիմ է մնում է Ադրբեջանին և Հայաստանին ուղղված իր կոչին՝ շարունակել լուծումներ փնտրել, որոնք անհրաժեշտ են երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

՛՛Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին կատարել իրենց պարտավորությունները։ Միջնորդական ջանքեր են գործադրվում։ Տեղում՝ տարածաշրջանում, մեր հատուկ ներկայացուցիչն է (Տոյվո Կլաարը-խմբ.)՛՛,-նշել է նա:

Ստանոն նաև հավելել է. ՛՛Լինի դա Լաչինի միջանցքի հարցը, թե հարաբերությունների կարգավորումը, մենք պատրաստ ենք աջակցել՛՛:

  • Կիսվել: