շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խոստացել են խաղաղության դարաշրջան, բայց նոյեմբերի 9-ից հետո 124 զոհ ունենք․ Վարդևանյան

Խոստացել են խաղաղության դարաշրջան, բայց նոյեմբերի 9-ից հետո 124 զոհ ունենք․ Վարդևանյան

Իշխանությունները ձեզ խոստացել էին, թե գալիս է խաղաղության դարաշրջան, բայց նոյեմբերի 9-ից հետո մենք արդեն 124 զոհ ունենք: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա ընդգծեց, որ իշխանություններն անում են հնարավորը՝ Արցախից հրաժարվելու համար։  ՛՛Ասացին, որ Արցախը Հայաստան ,է և վերջ, դրանից հետո բերեցին ողբերգություն, բայց ձեզ խոստացան, որ Շուշին ու Հադրութը դեօկուպացիա են անելու: Խոստացան, որ Արցախի ինքնորոշման իրավունքից նահանջ չեն անելու և Մինսկի ձևաչափը պահպանելու են, բայց խաբեցին՛՛,-ասաց պատգամավորը:

Վարդևանյանը խոսեց նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին և հիշեցրեց, որ իշխանություններն ասել են, թե հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների։

՛՛Հիմա հենց իրենք են արդեն ընդունում, որ կան նախապայմաններ, որ թուրքը պայման է դնում հայի առաջ։ Այս իշխանությունը բերել է աղետ և բերելու է աղետ՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: