կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Խորհրդարանում սկսում ենք ինստիտուցիոնալ պայքար օրենքի շրջանակներում. Աբրահամյան

Խորհրդարանում սկսում ենք ինստիտուցիոնալ պայքար օրենքի շրջանակներում. Աբրահամյան

Խորհրդարանում սկսում ենք ինստիտուցիոնալ պայքար օրենքի շրջանակներում՝ բոլոր հնարավոր ուղղություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ազգային ժողովն այն հարթակներից մեկն է, որն օգտագործելու ենք ժողովրդի ձայնը տեղ հասցնելու համար։ Մեր հետագա անելիքն է՝ կտրել ՔՊ-ի թևերը և համապատասխան հող նախապատրաստել անցնցում իշխանափախության համար»:

Անդրադառնալով խորհրդարանում իրենց աշխատանքային մոտեցումներին՝ Աբրահամյանն ընդգծեց, որ, չնայած իշխանական թևից հնչող սպառնալից ակնարկներին, իրենք տրամադրված են կառուցողական աշխատանքի, չեն պատրաստվում հատել «կարմիր գծերը», սակայն պատրաստ են ցանկացած զարգացման։

Նշենք, որ րոպեներ անց նորընտիր ԱԺ-ն կսկսի իր աշխատանքները:

  • Կիսվել: