հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խորհրդարանում քննարկվում է 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը

Խորհրդարանում քննարկվում է 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը

2022 թվականի պետական բյուջեի նախագծով առաջնային թիրախ է սահմանվել անվտանգային հարցերի, կրթական համակարգի, ինչպես նաև ներառական և որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը։ Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Այս խնդիրների առաջնային լուծումը պետք է հիմքեր ստեղծի հաջորդ տարիների ընթացքում ձևավորվող բարձր տնտեսական արդյունքների համար, ինչն իր հերթին պայմաններ կապահովի կարևորագույն նշանակության՝ առողջապահական և սոցիալական ապահովության, ինչպես նաև հասարակական կյանքի և այլ առաջնային հարցերի կարգավորմանը ուղղված ծրագրերի համար»,- նշեց Խաչատրյանը։

Ըստ Ֆինանսների նախարարի՝ Կառավարությունը թիրախավորում է երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը` տարեկան առնվազն 7 տոկոս, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում՝ 9 տոկոս։

  • Կիսվել: