հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խորհրդարանական ընդդիմության մեծ մասը ուզում է մեկ բան` չկորցնել տարիների թալանածը․ Իոաննիսյան

Խորհրդարանական ընդդիմության մեծ մասը ուզում է մեկ բան` չկորցնել տարիների թալանածը․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի՝ ԵԽԽՎ-ում քվեարկության վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է․

« «Պատիվ ունեմ»-ի իրական շարժառիթը․

ԵԽԽՎ բանաձևը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին` ռազմագերիների ու մշակութային ժառանգության մասով և Հայաստանի իշխանություններին` խոսքի ազատության մասով (այո, բացի օբեկտիվ գովասանքից բանաձևում նաև քննադատություն կա)։ Կարծես, ցանկացած ընդդիմադիր պետք է երկու ձեռքով կողմ լիներ այդ բանաձևին։

Բայց Հայաստանի խորհրդարանական ընդդիմության մեծ մասի նպատակների մեջ ոչ ռազմագերիների վերադարձ կա, ոչ էլ, առավել ևս, ժողովրդավարություն։ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության մեծ մասը ուզում է մեկ բան` չկորցնել երկար տարիների թալանածը և չպատժվել դրա հանար։ Եվ պետք չէ զարմանալ, որ ԵԽԽՎ-ում իրենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միաբերան են քվեարկում։

Էդ մարդիկ նոյեմբերի 16-ի ռազմական բախման ժամանակ ասում էին «Նիկոլը Սյունիքի հողերը հանձնել է», ինչից հետևում էր, որ զինվորը չպետք է պայքարի (ո՞վ կուզենա կյանքը վտանգել «հանձնած» հողի համար)։ Հ.Գ. ՔՊ-ն, իհարկե, աչքիս լույսը չի (մեղմ ասած), բայց այսպիսի վատ խորհրդարանական ընդդիմություն Հայաստանում չի եղել երբեք»։

  • Կիսվել: