չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

ԱԶԲ անդամ 69 պետությունների կառավարիչների մասնակցությամբ այս նստաշրջանի ընթացքում հնչեցրած իր ելույթում նախարարը նախ անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը` նշելով, որ այն ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է, ապա ընդգծել նաև տարածաշրջանային համագործակցության խթանման առաջնահերթությունը։

  • Կիսվել: