հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը կճանաչի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». Ալիև

Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը կճանաչի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, թե իրենք կողմ են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ խաղաղության պայմանագրին, սակայն այն բանից հետո միայն, երբ Հայաստանը կճանաչի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Ալիևի խոսքով՝  հայկական կողմը դեմ է իրենց այդ պահանջին:

«Երևում է՝ Հայաստանը պատրաստ չէ դրան կամ դեմ է դրան: Դա նրանց կողմից սխալ կլինի, ու հենց իրենք են զղջալու, քանի որ մենք միշտ չէ, որ սեղանին դնելու ենք այս առաջարկը: Եթե նրանք դեմ են այդ առաջարկին, թող այդպես էլ ասեն: Եթե կողմ են, եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խաղաղությունը կգա տարածաշրջան: Այդ նպատակի համար այժմ սեղանին կոնկրետ առաջարկներ են դրված»,-նշել է Ադրբեջանի նախագահը:

  • Կիսվել: