Խաղաղության ճանապարհին ՀՀ-ի կողքին ենք․ Ավստրիայի կանցլերը շնորհավորել է Փաշինյանին
Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարական ուղուն, ինչպես նաև երկրի դիմակայունության, ինքնիշխանության և բարօրության ամրապնդմանը։
Ավստրիան Հայաստանի կողքին է՝ խաղաղության, տարածաշրջանային կայունության և Եվրոպական միության հետ առավել սերտ հարաբերությունների ճանապարհին»,- X սոցիալական հարթակում նշել է Շտոկերը։



