«Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն Ադրբեջանն ու Հայաստանը, դա կապված չէ Փարիզի կամ այլ վայրերի հետ». Հաջիև
՛՛Խաղաղությունը վերաբերում է Բաքվին և Երևանին, այն կապված չէ Փարիզի, Բրյուսելի կամ այլ վայրերի հետ։ Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն երկու երկրներ (Ադրբեջանն ու Հայաստանը – խմբ.)՛՛։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողով-2024-ի շրջանակներում ՛՛Խաղաղությունը, զարգացումը և կապերը Հարավային Կովկասում՛՛ պանելում ունեցած ելույթում:
Հիքմեթ Հաջիևը նաև ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի ոչ թե զուտ ստորագրման համար. խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է իրական մտադրություն:
Նախագահի օգնականի խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է, որ Հարավկովկասյան տարածաշրջանը լինի ՛՛տրանսֆորմացիայի, խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջան՛՛: