երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Խաղաղության հաստատմամբ ՀՀ-ն դուրս է գալու մի խորը ճահճից, որից դուրս չգալու դեպքում ընկղմվելու ենք և թաղվենք. Միրզոյան

Խաղաղության հաստատմամբ ՀՀ-ն դուրս է գալու մի խորը ճահճից, որից դուրս չգալու դեպքում ընկղմվելու ենք և թաղվենք. Միրզոյան

Կարծում եմ, որ այս կարգի ճակատագրական հարցերից խոսելիս, երևի թե տեղին չէ չափել պահանջների քանակով. Այ, դու սա ես անում, ես՝ սա: Այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե բանակցային գործընթացում ի՞նչ է զիջել Ադրբեջանը:

«Դա էլ տեղ ունի, չեմ բացառում, բայց մեծ հաշվով ես առաջարկում եմ ուրիշ բանի վրա կենտրոնանալ, նայեք, հենց այս տեքստով, խաղաղության հաստատմամբ Հայաստանը դուրս է գալու մի մեծ և խորը ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղմվելու ենք և թաղվենք։

Այդտեղ ասել մենք հինգ հատ ենք զիջել դուք չորս հատ, երևի ճիշտ չէ»,-ասաց Միրզոյանը:

  • Կիսվել: