ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խաղաղապահները պետք է զսպող հստակ գործողություններ իրականացնեն՝ ապահովելու իրենց պատասխանատվության գոտում խաղաղությունը. Բաքոյան

Խաղաղապահները պետք է զսպող հստակ գործողություններ իրականացնեն՝ ապահովելու իրենց պատասխանատվության գոտում խաղաղությունը. Բաքոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ԼՂ-ում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին, ինչի հետևանքով Արցախում զոհվել է ՊԲ 2 զինծառայող, վիրավորվել 14-ը:
 
«Այս օրերի և այս պահի սահմանային իրավիճակը ադրբեջանական ռազմական հռետորաբանության շարունակությունն է, որի թիրախում Լաչինի միջանցքն է։
 
Արդեն երրորդ օրն է՝ ինչ ադրբեջանական կողմը խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ կրկին դիմելով ագրեսիայի։
 
Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ-ն ունի զոհեր, վիրավորներ: 
 
Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումն անթույլատրելի ու դատապարտելի է:
 
Ռուսական խաղաղապահները պետք է զսպող հստակ գործողություններ իրականացնեն՝ ապահովելու իրենց պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությունը՝ իրենց մանդատին համապատասխան»,- գրել է պատգամավորը:

  • Կիսվել: