հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քոքոբելյանի 83-ամյա հոր առևանգման գործով ձերբակալվել է նախկին դաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանը և երկու արտերկրացի

Քոքոբելյանի 83-ամյա հոր առևանգման գործով ձերբակալվել է նախկին դաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանը և երկու արտերկրացի

Գործարար, նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ»կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 83-ամյա հոր առևանգման գործով ձերբակալվել է նախկին դաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանը և երկու արտերկրացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նաժկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, որի հայրը՝ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը դուրս էր եկել տանից և չէր վերադարձել։

Օգոստոսի 2-ին Քոքոբելյանը հայտնել էր, որ հայրը արդեն տանն է:

«Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում: Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:

Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ:

Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը` ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար:

Հ.Գ. Հետագա զարգացումների և հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»,- գրել է Խաչատուր Քոքոբելյանը:

 
 

  • Կիսվել: