երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կես մլն դրամ բանկից, աշխատանք առանց վարձատրության. Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ունեցվածքը․ «Ժողովուրդ»

Կես մլն դրամ բանկից, աշխատանք առանց վարձատրության. Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ունեցվածքը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պաշտոնատար անձանց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագրերի ներկայացման ժամկետն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթը շարքի միջոցով կներկայացնի, թե որ պաշտոնյան ինչպիսի հայտարարագիր է ներկայացրել: Այսօր կանդրադառնանք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հայտարարագրին:

Նա 2020 թվականի տարեսկզբին 4,5 մլն դրամ ավանդ է ունեցել, որը տարեվերջին կազմել է մոտ 2,5 մլն դրամ։ Փաշինյանը նշել է, որ տարեսկզբին ունեցել է 790 հազար դրամ և 1800 դոլար, որոնք տարեվերջին փոփոխության չեն ենթարկվել։ Որպես վարչապետի պաշտոնում աշխատանքի համար վարձատրություն՝ Փաշինյանը հայտարարագրել է 12,433,990 դրամ։

Նրա բանկային հաշիվները տարեսկզբին կազմել են 3,33 մլն դրամ, որոնք տարեվերջին նվազել են՝ կազմելով մոտ 1 մլն դրամ։ Տարեվերջի համար որպես բանկային հաշվին առկա գումար հայտարարագրել է նաև 3.84 դոլար, և առանձին՝ 53,53 դոլար։

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հայտարարագրել է 50 տոկոս բաժնեմաս, որը գնել է 2009-ին։ Որպես բանկային դրամական միջոց՝ Հակոբյանը տարեսկզբին հայտարարագրել է 904,863 դրամ, որը տարեվերջին կազմել է 145 435 դրամ։ Որպես առկա կանխիկ դրամական միջոց՝ Հակոբյանը հայտարարագրել է 1000 դոլար։

«Մեր Տպարանը» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն՝ Աննա Հակոբյանն ստացել է 1,974,923 դրամ, «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից՝ մոտ 4 մլն դրամ, և ևս 540 հազար դրամ նույն ՍՊԸ-ից՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում։ 499 հազար դրամ վարկ Աննա Հակոբյանն ստացել է «Յունիբանկ»-ից։ Նշենք՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի մեջ են մտնում «Հայկական ժամանակ» օրաթերթն ու Armtimes.com լրատվական կայքը։

Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2009-ին ձեռք բերած «VAZ» և «RENAULT» մակնիշի ավտոմեքենաներ և 2010-ին ձեռք բերած «NISSAN»-ը։ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որպես «Մինիսո ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ում ապրանքագետի աշխատանքի վարձատրություն, ստացել է 408,320 դրամ։ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, 2020-ին «Դիջիթեյն ՍՊԸ»-ում աշխատանքի համար վարձատրություն չի հայտարարագրել, փոխարենը 5,134,548 դրամով վարձատրվել է «Դարեսկիզբ ՍՊԸ»-ից, որի մեջ, ինչպես նշեցինք, մտնում են «Հայկական ժամանակն» ու Armtimes.com կայքը։Նա, որպես տարեսկզբին առկա բանկային հաշիվ, հայտարարագրել է 324,267 դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ կազելով 438,482 դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի իր այս շարքը»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

  • Կիսվել: