երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռուսաստանի հայերի միության նախագահն ու  Հունաստանի զարգացման և ներդրումների նախարարը պայմանավորվել են համագործակցության մասին

Ռուսաստանի հայերի միության նախագահն ու Հունաստանի զարգացման և ներդրումների նախարարը պայմանավորվել են համագործակցության մասին

Կայացել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այցն Հունաստան:

Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում Արա Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել երկրի կառավարության անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Զարգացման և ներդրումների նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ հանդիպման ընթացքում, մի շարք հարցերի քննարկմանը զուգահեռ, ձեռք է բերվել Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ Հայաստանի բարեկամ երկրների «Արարատյան ֆորումի» շրջանակներում համագործակցման համաձայնություն։

Այս համատեքստում առաջին միջոցառումը տեղի կունենա աշնանը Երևանում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: