հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Կարևորվել է Հայաստանի և ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի միջև շարունակական համագործակցությունը

Կարևորվել է Հայաստանի և ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի միջև շարունակական համագործակցությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվող նոր՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպմանը:
 
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) միջև շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու իր կառուցողական ներգրավվածությունը հանձնաժողովի աշխատանքներում:
 
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մերօրյա փոխկապակցված համաշխարհային տնտեսության պայմաններում ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը՝ զարգացող և քիչ զարգացած երկրների համար ինստիտուցիոնալ կարողությունների խթանման, ներդրումային հոսքերի և կայուն տնտեսության ապահովման, ինչպես նաև ազգային զարգացման նպատակների կյանքի կոչման համատեքստում:

  • Կիսվել: