շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի և իր հաջող հանգրվանն ունենա․ Մարուքյանը Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին

Կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի և իր հաջող հանգրվանն ունենա․ Մարուքյանը Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին

Վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ։ Եվ սա չափազանց կարևոր քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ֆեյսբուքում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Պետք է գիտակցել, որ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու՝ հատկապես հաշվի առնելով նաև վերջին պատերազմի իրողությունները։

Կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի և իր հաջող հանգրվանն ունենա՝ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսքով։

Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը»,- ասվում է Մարուքյանի գրառման մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: