հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կառավարությունը մտադիր է մյուս տարի դեսպանություն բացել Ավստրալիայում և Եթովպիայում

Կառավարությունը մտադիր է մյուս տարի դեսպանություն բացել Ավստրալիայում և Եթովպիայում

Հայաստանի կառավարությունը մտադիր է 2020 թվականին դեսպանություն բացել Ավստրալիայում։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Մնացականյանը հայտնեց նաև, որ ԱԳՆ առաջնահերթությունների մեջ է Եթովպիայում դեսպանության բացումը: Նախարարի խոսքով` արդեն 2020 թվականի սկզբին կմեկնարկի դրա հիմնման  գործընթացը։

  • Կիսվել: