Վարչապետի մամուլի քարտուղարը չի հաստատում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու մասին մամուլում շրջանառվող լուրերը
Վարչապետի մամուլի քարտուղարը Մանե Գևորգյանը չի հաստատում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու մասին մամուլում շրջանառվող լուրերը։
"Դեռ նման որոշում չկա",- հավաստեց Գևորգյանը InfoPort-ի հետ զրույցում:
Նշենք, որ համաձայն մամուլում շրջանառվող լուրերի՝ Կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը 30 օրով՝ 2020 թվականի ապրիլի 14-ից մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17։00 ժամկետով:
Ըատ մամուլի` համապատասխան որոշման նախագիծը արդեն ներքին շրջանառության մեջ է դրված: Ըստ այդ նախագծի, շարունակելու են գործել նախկին որոշմամբ սահմանված սահմանափակումները, եթե այլ բան նախատեսված չէ:
Հիշեցնենք, որ ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրությունը գործում է 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:


