հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կառավարությունը հաստատեց բազմաբնական շենքի կառավարման ոլորտում սեփականատերերի մասնակցության չափը և եղանակը

Կառավարությունը հաստատեց բազմաբնական շենքի կառավարման ոլորտում սեփականատերերի մասնակցության չափը և եղանակը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում սահմանեց բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում պետական նպատակային ծրագրերի իրականացման պայմանները, առանձնահատկությունները, կարգը, այդ ծրագրերի ֆինանսավորմանը պետության, ինչպես նաև շենքի շինությունների սեփականատերերի մասնակցության չափը և եղանակը:

Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է նախանշել բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի վերացմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակման և իրականացման հիմնական միասնական մոտեցումները:

Միաժամանակ ամրագրվել է Նպատակային ծրագրի բնույթից և ծավալից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել լրացուցիչ պայմաններ և առանձնահատկություններ սահմանելու հնարավորություն՝ կախված բազմաբնակարան շենքերի խոցելիության (բազմաբնակարան շենքերի կառուցման տարեթիվ, կոնստուկտիվ տարրերի կամ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի այլ տարրերի վիճակ և այլն) աստիճանից:

  • Կիսվել: