երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 15-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, օրակարգում կա 4 հարց

Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 15-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, օրակարգում կա 4 հարց

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով։

Օրակարգում ընդգրկված է չորս հարց՝  

1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)

 

2. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում),
(երկրորդ ընթերցում)

3. Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում)

Օրակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

  • Կիսվել: