երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կանադայի հետ մեր համագործակցությունն ընդլայնելու հանձնառությունն ամուր է. Միրզոյան

Կանադայի հետ մեր համագործակցությունն ընդլայնելու հանձնառությունն ամուր է. Միրզոյան

Եզրափակելով շփումները Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում՝ ուրախ էի մտքեր փոխանակել Կանադայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Մելանի Ժոլիի հետ:

Մեր համագործակցությունն առավել ընդլայնելու հանձնառությունն ամուր է՝ հիմնված ընհանուր արժեքների և Հարավային Կովկասում կայուն զարգացումը խթանելու շահերի վրա: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի և Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:

  • Կիսվել: