հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կան դրսի ուժեր, որոնք ուզում են «գրել» Հայաստանում ընտրությունների արդյունքները. Փաշինյան

Կան դրսի ուժեր, որոնք ուզում են «գրել» Հայաստանում ընտրությունների արդյունքները. Փաշինյան

Կան դրսի ուժեր, որոնք ուզում են «գրել» Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին Աբովյանում այսօր հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ես երեկ իմ թիմին ասել եմ՝ մենք ներքին մարտահրավեր չունենք, մեր մարտահրավերը արտաքին մարտահրավեր է։ Հիմա ես հետահայաց նայում եմ, դավադրություններին շատ չեմ հավատում, բայց փաստեր կան, որ գալիս են, տարօրինակ են։ Ամսի 10-ին Ազգային ժողովը լուծարվում է, նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ամսի 12-ին Սյունիքի ու Գեղարքունիքի դեպքերն են լինում։

Ակնհայտ է, որ կան դրսի ուժեր, որոնք ուզում են գրել մեր ընտրությունների արդյունքները։ Սա ես ասում եմ, բայց շատ վտանգավոր վիճակ է, ժողովուրդ ջան։ Պետք է շատ զգոն լինենք, պինդ լինենք ու միասնական։ Էն մարդիկ, որ ասում են՝ Նիկոլի օգտին քվեարկել, նշանակում է Ալիևի օգտին քվեարկել, այս փաստերի հիման վրա ասում եմ, որ կան ուժեր, որոնք ուզում են, որ իրենք ուզում են ընտրությունների արդյունքներ ստանալ»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: