կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել

Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մեխիկոյում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ։ Հանդիպման ընթացքում Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել։ 

 Հակոբ Արշակյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մեխիկոյում հանդիպեցինք և մտքեր փոխանակեցինք Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմի հետ, ով նույնպես մասնակցում էր Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալությանը։

Նահանգապետը ցանկություն և հույս հայտնեց, որ առաջիկայում կկարողանա այցելել Հայաստան»։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 1-ին Մեխիկոյում մասնակցել է երկրի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոյի երդմնակալության արարողությանը։ 

 

  • Կիսվել: