հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ջհանգիրյանի և Վարդազարյանի մասնակցությամբ ձայնագրությունը պատշաճ քննության կարժանանա. վարչապետ

Ջհանգիրյանի և Վարդազարյանի մասնակցությամբ ձայնագրությունը պատշաճ քննության կարժանանա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի ձայնագրությանը՝ պատասխանելով քննադատությանը, թե Գագիկ Ջհանգիրյանն իրենց խմբակցության կողմից է ընտրվել:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Վարդազարյանն էլ մեր օրոք է դարձել ԲԴԽ նախագահ: Մեր ամենամեծ պրոբլեմը դատական համակարգն է, որ այստեղ իրական հաջողություններ չենք ունենում: Անկախ դատական համակարգը մեր իդեալն է, մենք իրոք ուզում ենք Հայաստանում անկախ դատական համակարգ լինի, ընդ որում` տեսնում ենք, որ Հայաստանում կան բազմաթիվ նվիրյալ դատավորներ, խմբավորումներ կան, կլաններ, հովանավորություններ, այդ նույն Ռուբեն Վարդազարյանը չէ՞ր 2019 թվին ասում` ՛՛որ պահին վարչապետն ասի` հրաժարական տուր, կտամ՛՛, հետո հայտարարություններ էր անում կառավարության դեմ: Բա դատական համակարգի նկատմամբ վարչապետի քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս՛՛:

Վարչապետի խոսքով՝ երկրի բարձրագույն իշխանությունն արտահայտել է և շարունակել է արտահայտել իր մտահոգությունը դատական համակարգում տեղի ունեցող և առկա իրավիճակի առնչությամբ, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարի անկախ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը:

՛՛Երկիր չկա, որտեղ մի գործողությամբ դատական համակարգում փոփոխություն լինի: Ձայնագրությունը պատշաճ քննության կարժանանա, եթե հարցը հետևյալն է` չե՞մ կարծում, որ մտահոգիչ է այն, ապա կարծում եմ՛՛,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է իր և Ջհանգիրյանի հանդիպման սկանդալային գաղտնալսումը:

  • Կիսվել: