հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իշխանությունը վտանգի տակ է դնում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին. Քոչարյան

Իշխանությունը վտանգի տակ է դնում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին. Քոչարյան

Մենք ունենք սպառման հսկայական շուկա՝ հանձին ԵԱՏՄ-ի, որտեղ կարող ենք իրացնել մեր արտադրանքը, և այսօր իշխանությունները վտանգի տակ են դնում հենց այդ հնարավորությունը՝ մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ հաշվի չառնելով, որ բնակչության 80 տոկոսի բարեկեցությունն էականորեն կախված է այդ շուկայից։ Այս մասին այսօր Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք դա մերժում ենք։ Մենք պետք է հավասարակշռված հարաբերություններ ունենանք Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի հետ և չխաղանք նրանց հակասությունների վրա։ Փոքր երկրի համար դա չափազանց մեծ ռիսկ է։ Այսօր իշխանությունները դիմում են այդ քայլերին։

Մեր նպատակն է վերականգնել արդյունաբերությունը, ունենալ գյուղատնտեսության զարգացում։ Ժամանակին ես ցույց եմ տվել, որ այդ ճանապարհով կարելի է շարժվել։ Այսօր հնարավորություններն ավելի շատ են, քան այն տարիներին, սակայն այն, որ ութ տարվա ընթացքում ոչ մի ձեռնարկություն չի բացվել և ոչ մի ներդրում չի արվել այդ ոլորտում, խայտառակություն է»:

 

  • Կիսվել: