Իշխանությունների այն պնդումը, որ եթե խաղաղություն լինի, գերիների վերադարձի հարցն էլ կլուծվի, մանիպուլյատիվ է. Թանդիլյան
Իշխանությունների այն պնդումը, որ եթե խաղաղություն լինի, գերիների վերադարձի հարցն էլ կլուծվի, մանիպուլյատիվ է: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Նման է այն մոտեցմանը, որ, օրինակ, եթե սահմանազատման հետևանքով այսինչ գյուղը չտանք, պատերազմ կլինի, եթե տանք, չգիտենք՝ կլինի՞, թե՞ ոչ։ Եթե խաղաղությունը չկնքենք, չեն վերադարձնի գերիներին, կնքենք՝ միգուցե։
Անկհայտ է, որ սա մանիպուլյատիվ նարատիվ է։ Եվ ակնհայտ է, որ այս օրակարգում Ադրբեջանը շարունակում է հրապարակային պահանջները»,-կառավարության առջև բողոքի ակցիային հայտարարեց Թանդիլյանը։
Նա պնդեց՝ Հայաստանի նվաստացման պրոցես է գնում․ «Սա խաղաղություն չէ, խաղաղությունը այսպես չի կայանում։ Կայանում է, երբ ժողովուրդների միջև աստիճանաբար հաշտեցում է գնում։ Նրանց դասագրքերը նայ՛ք, տեսեք, թե ինչ են խոսում հայերի մասին։ Այո՛, ՀՀ իշխանությունների օրակարգում ուղղակի բացակայում է գերիների վերադարձի հարցը, այնինչ պետք է լիներ առաջնահերթություն և բոլոր զրույցներում ներառված լիներ որպես անկեղծ, իրական խաղաղության օրակարգի կարևորագույն մաս»։